211652_close_icon
views-count2343 դիտում article-date 18:26 18-03-2017

Ռաքքայի ազատագրման գործողությունը կսկսվի ապրիլի սկզբին. Սիփան Հեմո

Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) գլխավոր հրամանատարներից Սիփան Հեմոն հայտարարել է, որ սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանն գործողությունը, որին պատրաստվում են մասնակցել նաև քրդերը՝ միջազգային կոալիցիայի հետ, կսկսվի ապրիլի սկզբին: Ինչպես հայտնում է [url=http://www.reuters.com/article/us-mideast-crisis-syria-ypg-exclusive-idUSKBN16O218]Reuters[/url] գործակալությունը՝ Սիփան Հեմոն բրիտանացի լրագրողներին նաև հայտնել է, որ Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ուժերի 25 տոկոսը կազմված կլինի հենց քրդական ջոկատներից: «Մենք հավատում ենք, որ ազատագրել Raqqa չի առնում ավելի քան մի շարք շաբաթ»,- ասել է քրդական ուժերի հրամանատարը: Նշենք, որ Սիփան Հեմոյի այս հայտարարությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել Պենտագոնի կողմից:

Նմանատիպ նյութեր