211652_close_icon
views-count115222 դիտում article-date 17:36 18-03-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Нива-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20 սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 50 ՏՕ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գեորգի Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի հետևի անիվները ամբողջովին վնասված են, ժողովրդի լեզվով ասած՝ քաչալ, իսկ մեքենայից դուրս մեծ քանակի արյան հետքեր են հայտնաբերվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր