211652_close_icon
views-count57313 դիտում article-date 17:50 18-03-2017

Մեկնարկել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 10-րդ հոբելյանական հուշամրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեկնարկել է ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարը: 10-րդ հոբելյանական հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 800 մարզիկներ Երևանից և ՀՀ մարզերից: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, ողջունելով մասնակիցներին ու ներկաներին, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և Մարգարյան ընտանիքին՝ ֆեդերացիային մշտապես աջակցելու, ինչպես նաև հուշամրցաշարի կազմակերպման ու անցկացման գործում ունեցած ներդրման համար: Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանն էլ նշել է, որ ֆեդերացիայի սաներից յուրաքանչյուրն այսօր առաջնորդվում է Անդրանիկ Մարգարյանի գաղափարախոսությամբ և նրա՝ սերունդներին փոխանցած պատգամներով, նկատելով, որ դրա մեջ առաջնայինն, անշուշտ, հայրենասիրությունն է: Հուշամրցաշարի շրջանակում տեղի է ունեցել նաև սև գոտիների հանձնման հանդիսավոր արարողություն: Ֆեդերացիայի 29 մարզիկներ արժանացել են սև գոտի բարձրագույն պարգևի: Այնուհետ Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 809+
809+

Նմանատիպ նյութեր