211652_close_icon
views-count3202 դիտում article-date 17:04 18-03-2017

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի առաջիկա երկու ամսում. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը տեղի կունենա առաջիկա երկու ամսում, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» կայքը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: Չավուշօղլուն ընդգծել է, որ այս խոշոր ենթակառուցվածքային նախագծով Թուրքիան հաջողությամբ կկարողանա ամրապնդել իր հարաբերությունները տարածաշրջանի մի շարք երկրների հետ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվում է թուրք-ադրբեջանա-վրացաական միջպետական համաձայնագրի հիման վրա: Բեռնափոխադրության առավելագույն ծավալը նախատեսվում է տարեկան մոտ 17 մլն տոննա, սակայն սկզբնական շրջանում նախատեսվում է փոխադրել տարեկան մոտ մեկ միլիոն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ:

Նմանատիպ նյութեր