211652_close_icon
views-count23843 դիտում article-date 16:43 18-03-2017

Լոռու մարզի ոստիկանները ժամերի ընթացքում շենքի տանիքում հայտնաբերեցին 25-ամյա երիտասարդին, ով երկտող էր գրել մորը՝ նշելով. «Իմ մահվան մեջ մեղադրեք իմ կնոջը և նրա ծնողներին»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 18-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերել են Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի բնակիչ, 25-ամյա Նիկոլայ Սիմոնյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 18-ին, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում, Ն. Սիմոնյանի հայրը՝ 50-ամյա Սպարտակ Սիմոնյանը Տարոնի ոստիկաններին հայտնել էր, որ տղան տանը մորը երկտող է թողել, որտեղ իր մահվան մեջ մեղադրեն կնոջն ու կնոջ ծնողներին և հեռացել է տանից։ Նույն օրը բաժնի պետ Ս. Ավետիսյանի գլխավորությամբ համայնքային ոստիկանները և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մի քանի հասցեներում և տարածքներում ստուգումներ կատարելուց հետո գիշերը ժամը 03։50-ի սահմաններում Ս. Սիմոնյանին հայտնաբերում են իրենց շենքի տանիքում, ում հետ հոգեբանական զրույցներ տանելուց հետո ոստիկանները կարողանում են նրան ցած իջեցնել։ Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր