211652_close_icon
views-count3649 դիտում article-date 16:15 18-03-2017

Ռուսական կապիտալի հետագա ներգրավմանը կնպաստի առաջիկա ընտրությունների սահուն անցկացումը

ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը մարտի 17-ին հանդիպել է ռուսական «Հայկական բիզնես ակումբի» անդամների հետ։ Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/883094/rusastani-hayazgi-gortsararnery-nerkayacrel-en-hh-i-het.html]«Արմենպրեսը»[/url], դեսպանությունում կայացած հանդիպմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի ռուսական ձեռնարկությունների սեփականատերեր, ֆինանսատնտեսական ընկերությունների ղեկավարներ և անհատ ներդրողներ։ ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը ներկայացրել է հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման շուրջ իր մոտեցումները և կոչ արել գործարարներին փնտրել երկկողմ առևտրաշրջանառության խորացմանն ուղղված նոր ձևաչափեր և տարբերակներ։ Դեսպանը խոսել է նաև Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում՝ ՏՏ ոլորտից մինչև գյուղատնտեսություն, առկա հնարավորությունների և կառավարության կողմից մշակված ներդրումային ծրագրերի մասին։ Հանդիպմանը ներկա որոշ գործարարներ ընդգծել են, որ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կապիտալի հետագա ներգրավմանը մեծապես կնպաստեն առաջիկա ընտրությունների սահուն անցկացումն ու խորհրդարանական կառավարման համակարգին խաղաղ անցումը՝ դրական ազդեցություն թողնելով մեր երկրի միջազգային վարկանիշի վրա:

Նմանատիպ նյութեր