211652_close_icon
views-count2704 դիտում article-date 15:41 18-03-2017

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ն հրապարակել է ՀՀ ընտրությունների մասին միջանկյալ զեկույց. Հայաստանը կատարել է նախորդ մի շարք խորհուրդները

Հայաստանը կատարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ մի շարք խորհուրդներ։ Այս մասին ասվում է հայաստանյան ընտրությունների մասին մարտի 17-ին հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում։ Ըստ զեկույցի՝ խորհրդարանական ընտրությունները կանոնակարգվում են համընդգրկուն, բայց բարդ իրավական բազայով, որը զգալիորեն փոփոխվել է 2016-ին բարեփոխումների ներառական գործընթացի միջոցով, որը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի զրուցակիցների մեծ մասը բնութագրել է որպես քայլառաջ դեպի ընտրական գործընթացի հանդեպ վստահության ձեւավորում։ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ի սկզբանե մասնակցել են Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին, բայց հավանություն չեն տվել վերջնական տեքստին, քանի որ քաղաքացիական դիտորդների համար սահմանափակումների թուլացման մասին նրանց կոչերը հաշվի չեն առնվել»,- ասվում է փաստաթղթում։ Փորձագետները նշում են, որ ընտրությունները իրականացվում են եռամակարդակ համակարգով, որը կազմված է ԿԸՀ-ից, 38 տարածքային ընտրական հանձնաժողովներից ու 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովներից։ Սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդների որոշ զրուցակիցներ մտահոգություն են հայտնել քվեարկության նոր ընթացակարգերի դիտարկման առումով տեղամասային ընտրական հանձնաժողովների հնարավորությունների կապակցությամբ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի փորձագետները նշում են, որ ընտրողների գրանցումը պասիվ է ու հիմնված է բնակչության ռեգիստրի վրա։ Դիտորդների զրուցակիցներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել ընտրողների ցուցակների ճշգրտությունը։ Զեկույցում նշվում է, որ զրուցակիցների մեծ մասը ողջունել է ընտրողների նույնականացման էլեկտրոնային սարքերի օգտագործումը։ Սակայն ծրագրային ապահովման ու սարքավորումների ուշացած փորձարկման պատճառով մտահոգություն կան ընտրությունների օրը դրանց նորմալ աշխատանքի կապակցությամբ։ «Պաշտոնական նախընտրական քարոզչությունը սկսվել է մարտի 5-ին։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի զրուցակիցների մեծ մասը մեղադրանքներ է հայտնել տարածված ընտրակաշառքի մասին։ Նաեւ տարածված տեսակետ կա, որ քարոզարշավի ժամանակ լինելու են ընտրողների վախեցնելու եւ նրանց վրա ճնշում գործադրելու դեպքեր»,- ասվում է զեկույցում։ Ինչ վերաբերում է մեդիա միջավայրին, փորձագետները համարում են, որ այնտեղ գերիշխում են քաղաքական նախապատվություն ունեցող հեռուստաընկերությունները։ «Ազատ համացանցը նպաստում է քաղաքական բազմակարծությանն ու քննադատությանը։ Մասնակիցներին առայսօր տրամադրվել է հավասար անվճար եթերային ժամանակ ու նրանք իրավունք ունեն հավասար պայմաններով գովազդային ժամանակ գնել։ Քարոզարշավի մասնակիցները կանոնավոր հաշվետվություններ են ներկայացնում ֆինանսավորման մասին՝ այդ թվում՝ մինչեւ ընտրությունների օրը։ Չնայած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի նախորդ ռեկոմենդացիային՝ այսպես կոչված կազմակերպչական ծախսերը, օրինակ ընտրական քարոզարշավի գրասենյակները, տրանսպորտն ու կապը, հանված են հաշվետվությունից»,- ասվում է զեկույցում։ Ըստ զեկույցի, օրենքը նախատեսում է միջազգային դիտորդների ներկայությունը ու կուսակցությունների վստահված անձանց իրավունք է տալիս ներկա գտնվել ընտրատեղամասերում։ Ընտրատեղամասերի պոտենցիալ ծանրաբեռնվածությունը կանխելու համար ներդրվել են որոշ սահմանափակումներ լրատվամիջոցների ներկայացուցիչների ու քաղաքացիական դիտորդների թվի համար։ Քաղաքացիական հասարակությունն ու լրագրողները մտահոգություն են հայտնել այդ դրույթների կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր