211652_close_icon
views-count6572 դիտում article-date 12:45 18-03-2017

«Եվրոպան թուրքերի ապագան է». Էրդողանը եվրոպաբնակ թուրքերին կոչ է արել ունենալ առնվազն 5 երեխա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել եվրոպաբնակ թուրքերին ունենալ 5-ից ոչ պակաս երեխա, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը։ Էրդողանի խոսքով՝ թուրքերը Եվրոպայի ապագան են, այդ իսկ պատճառով նրանք պետք է ընդլայնեն Եվրոպայում իրենց ներկայությունը։ Նրա «խորին համոզմամբ»՝ Եվրոպան արդեն իրենց հայրենիքն է, որտեղ և պետք է զարգանան թուրքերը։ «Նոր բիզնես-նախագծեր բացեք, ձեր երեխաներին լավագույն դպրոցներում տեղավորեք, այնպես արեք, որպեսզի ձեր ընտանիքները լավագույն շրջաններում ապրեն, վարեք լավագույն ավտոմեքենաները և ապրեք ամենագեղեցիկ տներում»,-ասել է Թուրքիայի նախագահը։ Հիշեցնենք, որ Գերմանիայի ու Նիդերլանդների հետ Էրդողանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ այդ երկու երկրների իշխանություներն արգելեցին էրդողանական հավաքների անցկացումը։ Թուրքիայի նախագահն այդ առնչությամբ նրանց անվանեց ֆաշիստներ։

Նմանատիպ նյութեր