211652_close_icon
views-count7183 դիտում article-date 10:18 18-03-2017

Առաքել Մովսիսյանը նախընտրական հանդիպում էր կազմակերպել արգելված վայրում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրված ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) երեկ Թաիրովի միջնակարգ դպրոցում նախընտրական հանդիպում էր կազմակերպել ծնողների և ուսուցիչների հետ, թեև Ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, որ քարոզչությունը կրթական հաստատություններում արգելված է։ Նախօրեին ԸՕ-ի պահանջները խախտելու համար ԿԸՀ-ն զգուշացրել էր Առաքել Մովսիսյանին, բայց նա երեկ նախընտրական հանդիպումից հետո դպրոցի միջանցքում կանգնած լրագողներին ասում էր, որ բոլոր օրենքներն արդեն սովորել է, գիտի ու վրիպումներ թուլ չի տա։ Ի դեպ, այդ հանդիպումը կազմակերպվել էր տնօրենի ակտիվ ջանքերով։ Յուրաքանչյուր դասարանի դասղեկի հանձնարարվել էր դասարանի բոլոր երեխաների ծնողներին «բերման ենթարկել» Շմայսի հետ հանդիպմանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր