211652_close_icon
views-count3139 դիտում article-date 10:11 18-03-2017

Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրարշավի վերջին օրերին կգա և կմիանա ՕՐՕ-ի քարոզարշավին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դաշինքի կազմավորումից անմիջապես հետո մեկնեց Միացիալ Նահանգներ, այս օրերին ոչ մի էական հանդիպում չի ունենում Լոս Անջելեսում։ Նա պարզապես հերթական անգամ տուն է գնացել՝ «ռազմաճակատում» թողնելով կուսակիցներին։ Միակ անելիքը, որով հիմա զբաղված է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սփյուռքում Զարուհի Փոստանջյանի նկատմամբ համակրանքը հանգցնելն է և թույլ չտալը, որ այդ շրջանակները սկսեն օգնել Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությանը։ Մեր տեղեկություններով՝ քարոզարշավի վերջին օրերին միայն Րաֆֆի Հովհաննիսյանը կգա և կմիանա ՕՐՕ-ի քարոզարշավին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր