211652_close_icon
views-count14653 դիտում article-date 23:25 17-03-2017

Բոլիվիայում գտնվող Աղի հյուրանոցը ամբողջովին կառուցված է աղե բլոկներից․ հետաքրքիր տեղեկություններ

Զբոսաշրջության զարգացման շնորհիվ Ույունիում տեղի բնակիչները սկսեցին կառուցել հյուրանոցներ աղի պատնեշներից, որտեղ կարելի է գիշերել, քանի որ զբոսաշրջիկները գալիս էին բավականին հեռու վայրերից և նախքան իրենց բնակավայրեր հասնելը որևէ տեղ էր հարկավոր հանգստանալու համար։ Կառուցելու համար այսպիսի հանգստի վայր անհրաժեշտ էին շինարարական նյութեր, որոնք սակավ են այս տարածքում։ Ուստի, տրամաբանական էր կանգնեցնել հյուրանոց աղից, որը պատրաստի մատակարար է Ույունում։ Առաջին հյուրանոցը կառուցվել է 1993֊1995 թվականներին աղի բլոկներից։ Այն ունեցել է տասներկու երկտեղանոց համարներ, մի ընդհանուր լոգարան՝ առանց ցնցուղի։ Հյուրանոցի գտնվելու դիրքը անապատի կենտրոնում ստեղծում էր մի շարք սանիտարահիգիենիկ խնդիրներ, քանի որ թափոնի մեծ մասը ստիպված էին հավաքել ձեռքով։ Այս թերկազմակերպումը լուրջ պատճառ հանդիսացավ շրջակա միջավայրի աղտոտման համար, և 2002 թվականին ստիպված էին հյուրանոցը քանդել։ 2007 թվականին կառուցվեց նոր հյուրանոցը՝ Աղե պալատ անվամբ, նոր վայրում․ Ույունի արևելյան ստորոտում, Ույուն քաղաքից 25 կմ հեռավորության վրա, Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասից 350 կմ հարավ։ Շինությունը կառուցելու համար օգտագործվել է մեկ միլիոն 35 սմ աղե բլոկներ, որոնք օգտագործվել են հատակի, առաստաղի, կահույքի, ներառյալ մահճակալներ, սեղաններ, աթոռներ և քանդակներ։ Սանիտարական համակարգը վերակազմակերպվել է կառավարության կանոնակարգի համաձայն։ Հյուրանոցն ունի մեկ չոր շոգեբաղնիք, մեկ շոգեսենյակ, մեկ աղի ջրավազան և ջրապտույտ վաննաներ։ Ինչպես հին, այնպես էլ նոր հյուրանոցում կա մի ցուցանակ, որտեղ ասվում է․ «Արգելվում է լիզել պատերը»։

Նմանատիպ նյութեր