211652_close_icon
views-count6955 դիտում article-date 20:26 17-03-2017

ՀՀԿ-ն մեր անկախության գաղափարի ջահակիրներից է. Շարմազանով

Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի ամերիկյան համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպման ընթացքում ի թիվս մի շարք հարցերի անդրադարձել է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթելու հնարավորություններին առնչվող հարցադրմանը՝ մասնավորապես նշելով. «ՀՀԿ-ն մեր անկախության գաղափարի ջահակիրներից է: Մենք ունենք գաղափարախոսություն, որն անցել է ժամանակի փորձություն եւ արդիական է այսօր: ՀՀԿ-ն ունի տարածքային կուռ կառույցներ եւ բազում համախոհներ՝ Նոյեմբերյանից մինչեւ Ագարակ: Այդ ամենով հանդերձ մենք երբեք չենք խուսափել մեր սխալները եւ թերություններն ընդունելուց: Ի վերջո, այսօր ՀՀԿ-ն ներկայացել է ամենաիրատեսական ծրագրով ու ամենամրցունակ եւ պատասխանատու քաղաքական թիմով: Այս ամենով հանդերձ, լավ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն ունի հաջողություն գրանցելու լուրջ հնարավորություններ: Ընտրությունը ձերն է»:

Նմանատիպ նյութեր