211652_close_icon
views-count79595 դիտում article-date 18:29 17-03-2017

Աղմկահարույց սպանության գործով դատարանի դահլիճում ներկա գտնվողները ասում էին. «Դատավորը արջի օրն է ընկել, 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 17-ին, Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր նույնպես դատական նիստն անցավ լարված մթնոլորտում, իսկ ամբաստանյալների փաստաբաները մի քանի միջնորդություններ ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին, ով բոլոր միջնորդությունները մերժեց: Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, ով խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ կրկին մերժեց փաստաբանի միջնորդությունը: Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար շտապօգնության հերթապահ խումբը ժամանեց դատարան, իսկ նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտանյալը առողջական խնդիրներ ունի. թևն է այտուցվել է և ջերմությունը բարձրացել էր: Այսօրվա դատական նիստի ժամանակ դատավորը նորից պնդում էր, որ լրագրողները 10 րոպե պետք է նկարահանումներ կատարեն, որից հետո դադարցնեն տեսանկարահանման ու նկարահանման աշխատանքները, ինչին նորից ընդվզեցին լրագրողները, որից հետո դատավորը 2 ոտքը դրել էր մեկ կոշիկի մեջ ու խռովկան ու կամակոր երեխայի նման դատական կարգադրիչներին հրահրում էր, որպեսզի խոչընդոտեն լրագրողների աշխատանքը: Դահլիճում ներկա գտնվողները ասում էին. «Հիշեք հայտնի խոսքը, երբ ասվում է «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին է», հիմա դատավորը արգելում է նկարահանել դատական նիստը, որոովհետև գիտի, ոչ միայն նիստին ներկաներն են ականատես լինում նրա անգրագիտությանը, այլև լրագրողները դա կհրապարակեն և հանրությունն էլ կիմանա, թե ինչպիսի հարուստ իրավական գիտություններ ունի տիկին դատավորը»: Դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց՝ Լ. Սիմոնյանի պաշտպանյալի վատ առողջության պատճառով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր