211652_close_icon
views-count3483 դիտում article-date 16:16 17-03-2017

Ռուսաստանը C-300 ԶՀՀ-ներ է տեղակայել Աբխազիայում. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մտահոգություն է հայտնել՝ կապված Աբխազիայում ռուսական հավելյալ C-300 զենիթահրթիռային համակարգերի տեղակայման հետ, հայտնում է Interfax-ը։ «Մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ Աբխազիա են բերվել հավելյալ C-300 ԶՀՀ-ներ։ Ռուսական կողմից այդ քայլերը, ինչպես և Հարավային Օսիա իր զորքերի տեղակայման մասին որոումը, ևս մեկ անգամ հաստատում են, որ ռուսական քաղաքականությունը կենտրոնացած է տարանջատելու, այլ ոչ խաղաղության ու անվտանգության ապահովման վրա»,-ասել է Ջանելիձեն։ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիդ Ռակվիաշվիլին լրագրողների հետ հանդիպմանը ենթադրություն էր արել, որ, ամենայն հավանականությամբ, համակարգերն ուղղված են ոչ թե Վրաստանի դեմ, այլ Սև ծովում ՆԱՏՕ-ի նավերի։

Նմանատիպ նյութեր