211652_close_icon
views-count2375 դիտում article-date 13:42 17-03-2017

Սիրիական բանակը հայտնել է, որ իսրայելական կործանիչ է խոցել

Սիրիայի կառավարական ուժերը հայտնել են, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող այն 4 կործանիչներից մեկը, որոնք հատել էին սիրիական օդային սահմանը, հաղորդում է Ria Novosti-ն։ Սիրիական բանակի հրամանատարությունն այդ առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Մեր հակաօդային պաշտպանության համաարգերն արձագանքել են և խոցել օկուպացված տարածքներում հայտնված ինքնաթիռներից մեկը։ Մնացածը թռել են»։ Հաղորդագրության մեջ նշված է, որ իսրայելական կործանիչների նպատակը եղել են Պալմիրայի շրջանում տեղակայված բանակային օբյեկտները։ Իր հերթին Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայությունը հերքում է, որ կորցրել է իր օդանավերից մեկը։

Նմանատիպ նյութեր