211652_close_icon
views-count5621 դիտում article-date 08:37 17-03-2017

ՀՀԿ-ում դժգոհ են Միհրան Պողոսյանից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Երևանի թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանի դեմ: Իհարկե ի սկզբանե էլ առանձնապես ոգևորություն չկար, բայց անցած շաբաթ այդ դժգոհությունն ավելի է մեծացել: Պատճառը զոհված ազատամարտիկների մայրերին իր քարոզարշավի համար օգտագործելն է: Այդ միջադեպին ավելացել է նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի դիտողությունը, որը նա արել է ամենայն հավանականությամբ ընտրություններին մասնակցող ուժերի հետ հանդիպման շրջանակում ՀՀԿ-ի գրասենյակում հյուրընկալվելու ժամանակ: Եվ հիմա ՀՀԿ-ի պատգամավորները խուսափում են Քանաքեռ-Զեյթուն համայնք գնալ այնպես, ինչպես գնում են մյուս ընտրատարածքները: Այս շաբաթ ՀՀԿ-ի հիմնական քարոզարշավի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը եղավ թիվ 1 ընտրատարածքի վարչական շրջաններում՝ Ավանում և Նոր Նորքում, բայց չգնաց Քանաքեռ-Զեյթուն, որտեղ հիմնականում ներկայացվում է Մ.Պողոսյանը: Մեր տեղեկություններով, Կ.Կարապետյանը այնտեղ կգնա հաջորդ շաբաթ, երբ փոքր- ինչ մեղմված կլինի զոհերի մայրերին քարոզարշավի բերելու պատճառով առաջացած դժգոհությունը: Վարչապետը խուսափում է Մ. Պողոսյանի հետ հանդես գալ՝ մտահոգություն ունենալով, որ նրա նկատմամբ դժգոհությունը կվնասի նաև իր իմիջին ու վարկանիշին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր