211652_close_icon
views-count10906 դիտում article-date 22:00 17-03-2017

Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից մահացավ մոտ 10 000 մարդ․ Պատմության այս օրը

180 թ. - մահացել է Մարկոս Ավրելիոսը, Հռոմեական կայսրության կայսր (ծնվ. 121 թ.): 1861 թ. - ստեղծվեց Իտալիայի Թագավորությունը: 1865 թ. - ծնվել է Մանուկ Աբեղյանը, հայ մեծ լեզվաբան (մահ. 1944 թ.): 1899 թ. - աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Ֆեբեն: 1930 թ. - ծնվել է Ջեյմս Իրվինը, ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ինժեներ, լուսնի վրա իջած 8-րդ մարդը (մահ. 1991 թ.): 1950 թ. - ԱՄՆ-ում հայտարարվեց Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին: 1960 թ. - առաջին անգամ Ճապոնիայում վաճառքի հանվեցին գունավոր մատիտները (ֆլոմաստեր): 1963 թ. - Ինդոնեզիական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից մահացավ մոտ 10 000 մարդ: 1973 թ. - բացվեց Լոնդոնի կամուրջը: 1997 թ. - մահացել է Պետրոս Մալայանը, հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (ծնվ. 1927 թ.):

Նմանատիպ նյութեր