211652_close_icon
views-count59355 դիտում article-date 23:17 16-03-2017

Ծառուկյան դաշինքը» դադարեցնում է քարոզարշավը

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի անժամանակ մահվան մասին: Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար, անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե ոչ: Ի նշան հարգանքի, իմ հանձնարարությամբ այսօր օրվա երկրորդ կեսին և վաղը ամբողջ օրը «Ծառուկյան դաշինքը» դադարեցնում է քարոզարշավը: Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին»:

Նմանատիպ նյութեր