211652_close_icon
views-count45943 դիտում article-date 23:22 16-03-2017

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. մեկնել է 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցում այրվում են տան տանիքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:32-ին: Այրվել է տներից մեկի տան տանիքը (70 քմ): [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր