211652_close_icon
views-count6209 դիտում article-date 21:40 16-03-2017

Հայտնի է Պուտին-Մերկել հանդիպման օրը

Այսօր՝ մարտի 16-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բավարիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին սպասում են Մոսկվայում մայիսի 2-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/16/1061684/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Մոսկվա այցելությունը և պայմանները հստակեցվել են, սակայն այցի օրը կհայտարարվի ավելի ուշ։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես հայտնել էր լրագրողներին, որ Մերկելի այցելությունը Ռուսաստան արդեն համաձայնեցված է։

Նմանատիպ նյութեր