211652_close_icon
views-count3004 դիտում article-date 19:51 16-03-2017

Ռոնալդ Կուման. Շատ դժգոհ եմ Լուկակուի խոսքերից

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը քննադատել է հարձակվող Ռոմելու Լուկակուին` ակումբից հեռանալու ցանկության մասին խոսելու համար: «Նրա հարցազրույցից խիստ դժգոհ եմ: Եթե «Էվերթոնը» ամբիցիաներ չունենար, ես այստեղ մարզիչ չէի աշխատի: Թիմը առաջադիմում է, ակումբի ղեկավարություն քննարկում է նոր մարզադաշտի կառուցումը: Դա բավական է ակումբի առաջընթացը ցույց տալու համար: Պետք է հարգել սեփական պայմանագիրը: Ես այս առավոտյան զրուցել եմ Ռոմելուի հետ: Կխոսեմ նաև ղեկավարության հետ և կտեսնենք, թե ինչ կլինի: Ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք մեր հետագա անելիքները: Նրան կազմից դուրս բերելու կարիք չկա: Նրա վարքագիծը իդեալական էր` բացառությամբ այս հարցազրույցի: Կամ նա պետք է երկարաձգի պայմանագիրը, կամ էլ մենք նրան կվաճառենք», ասել է Կումանը:

Նմանատիպ նյութեր