211652_close_icon
views-count75680 դիտում article-date 18:38 16-03-2017

Արտակարգ դեպք Սևանա լճում. ծովագյուղցիները փրկել են 2 կամակոր ձկնորսների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս օրերին մինչ հանրությունը հիանում է սառած Սևանի գեղեցկությամբ, որոշ մարդիկ, հիմնականում՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, վտանգելով իրենց կյանքը՝ Սևանա լճում զբաղված են ձուկ որսալով: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը բազմիցս հորդորել է ազգաբնակչությանը, որպեսզի զերծ մնան այս օրերին Սևանա լճի վրա հայտնվելուց: Մինչդեռ մեր որոշ քաղաքացիներ անտեսում են այդ ամենը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սևանա լճի վրա, երբ 2 ձկնորս հայտնվել են սառած լճի վրա՝ ձուկ բռնելու նպատակով և սառույցը կոտրվել է, իսկ նրանք հրաշքով են փրկվել, քանի որ այդ պահին այնտեղ են գտնվել Ծովագյուղի մի քանի բնակիչներ, ովքեր էլ վտանգելով իրենց կյանքը՝ փրկել են այդ 2 կամակոր ձկնորսներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր