211652_close_icon
views-count5627 դիտում article-date 22:04 16-03-2017

Հ. Նաղդալյանը կոչ է արել կանանց՝ նոր ուժերով լծվել երկիրը շենացնելու, ավելի անվտանգ և առաջադեմ դարձնելու գործին

Մարտի 16-ին կայացավ ՀՀ վարչապետի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» 2017 թվականի մրցանակաբաշխության մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը: Ամենամյա մրցանակաբաշխությունը իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ ՝ ի դեմս «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի: Կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատման և սատարման գործին մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը, որը տարիներ շարունակ առաջ է մղել փոքր և միջին բիզնեսում կանանց ներգրավվածության և առաջխաղացման գաղափարը: Այսօր արդեն կան բավական թվով գործարար կանայք , բազմաթիվ ոլորտներից, և՛ Երևանում, և՛ մարզերում, ովքեր շատ ակտիվ ներգրավված են բիզնեսի և արտադրության ոլորտներում, և արդեն վեցերորդ տարին անցկացվող մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է: ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության մեջ աչքի ընկած կին գործարարներին՝ ՀՀԿ կանանց խորհրդի անունից , ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը հատուկ մրցանակներ է հանձնել: « Սկսնակ կին գործարար» անվանակարգին արժանացել է Մելանյա Շահինյանը ՝( Տավուշի մարզ), մեղրի արտադրության մեջ տարիների փորձառության համար, «Լավագույն կին նորարար» անվանակարգում՝ Ամալյա Գրիգորյանը (Սյունիքի մարզ ) ՝ թոնրի և լավաշի արտադրության ոլորտում զգալի ներդրման համար, «Լավագույն կին գործարար» ՝ Լիդա Սարգսյանը («Լիդա» ֆիրմայի տնօրեն) , «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում ՝ Նարինե Դավթյանը (Վայոց Ձորի մարզ )՝ « Օժանդակ կրթություն . Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնի տնօրեն, և ուրիշներ: Տիկին Նաղդալյանը հատուկ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկին, այն ծրագրերի ֆինանսավորման և վարկավորման համար, որոնք իրագործվել են նախկինում, և հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական և հետագայում ևս ավելի մեծ ծավալներով իսկապես կհասնեն իրենց նպատակին: Հերմինե Նաղդալյանը կին գործարարներին մաղթել է՝ նոր ուժերով լծվել երկիրը շենացնելու , ավելի անվտանգ , առաջադեմ , հուսալի և պաշտպանված դարձնելու գործին:

Նմանատիպ նյութեր