211652_close_icon
views-count19249 դիտում article-date 17:08 16-03-2017

Վիճաբանություն Վանաձորում, որն ավարտվել է դանակահարությամբ. եղբայրներից մեկը հիվանդանոցում է, մյուսին փնտրում են

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել մարտի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այդ օրը, ժամը 21։05-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «որովայնի ծակած-կտրած թափանցիկ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ՝ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի և ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկը տեղեկանք է ներկայացրել ոստիկաններին և քննիչներին և հայտնել, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա հանդիսանում է Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի բնակիչ, 27-ամյա Զորի Փիլոյանը։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Լոռու մարզային քննչական վարչության հետ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Զ. Փիլոյանին մարմնական վնասվածքները պատճառել է Վանաձոր քաղաքի Նալբանդյան 2-րդ նրբանցքի բնակիչ, 57-ամյա Սեյրան Մկրտչյանը, ով նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին։ Ս. Մկրտչյանը իրավապահներին հայտնել է, որ մարտի 15-ին, ժամը 20։30-ի սահմաններում, Նալբանդյան 2-րդ նրբանցքի թիվ 14 հասցեի մոտ Զ. Փիլոյանը և նրա եղբայրը՝ 22-ամյա Կարեն Փիլոյանը, վիճաբանել են իր հետ, որի ժամանակ Կ. Փիլոյանը ոտքով 3 անգամ հարվածել է իր կրծքավանդակին, ինչի պատճառով ինքը վնասվածք է ստացել, իսկ հետո ինքը իր մոտ եղած դանակով հարվածել է Զ. Փիլոյանի որովայնին։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, Ա. Մկրտչյանին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողութուններ՝ Կ. Փիլոյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Մկրտչյանը կրծքավանդակի «փակ վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր