211652_close_icon
views-count5630 դիտում article-date 16:13 16-03-2017

Զինեդին Զիդան. Ոչ մի մարզիչ չէր ցանկանա «Լեսթերի» հետ հանդիպել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում չէր ցանկանա հանդիպել «Լեսթերի» հետ: «Չեմ կարծում, թե կա գոնե մեկ մարզիչ, որը կցանկանար հանդիպել «Լեսթերի» հետ: Նրանք շարունակում են ցույց տալ այն արդյունքը, որը, ինչպես շատերն էին ասում, նրանք չէին կարող: Շատերը չէին հավատում, որ նրանք Անգլիայի առաջնությունում առաջատար կմնան, բայց նրանք դա արեցին: Շատերը չէին հավատում, որ նրանք կհաղթահարեն «Սևիլյայի» արգելքը, սակայն նրանք դա արեցին: Ում հետ էլ խաղա, «Լեսթերը» ֆավորիտ չի լինելու: Նրանց վրա ճնշում չի գործադրվում, իսկ մրցակիցների վրա այն լինելու է և դրա շնորհիվ ամեն ինչ կարող է պատահել: Նրանք մի քանի տաղանդավոր ֆուտբոլիստ ունեն, սակայն թիմը կրքոտ է խաղում, հոգով, սրտով: Նման թիմերի դեմ հեշտ չի լինում խաղալ», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր