211652_close_icon
views-count3978 դիտում article-date 15:25 16-03-2017

ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ 5 գործ է վարույթ ընդունվել, իսկ Ադրբեջանի դեմ 23 գործ արդեն վարույթում է

Ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտման փաստերով ընդդեմ Ադրբեջանի 700-ից ավելի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնցից վարույթ է ընդունվել 23-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանը: «Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ծանուցվել է Եվրոպական դատարանի կողմից, և մենք արդեն պաշտոնապես ներգրավված ենք այդ դատավարություններում՝ որպես երրորդ կողմ: Դեռևս ժամկետ ունենք, և ներկայացնելու ենք մեր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ»: Գևորգ Կոստանյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի կառավարությունը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, թե 500-600 հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի, սակայն այս պահի դրությամբ Հայաստանը ծանուցում է ստացել Ադրբեջանի կողմից ներկայացված ընդամենը 5 գործով: «Այսինքն՝ Հայաստանի դեմ ներկայացված գործերով Եվրոպական դատարանի կողմից դեռևս 5 գործ է վարույթ ընդունվել, իսկ Ադրբեջանի դեմ ներկայացված գործերով 23 գործ արդեն վարույթ է ընդունվել»,- տեղեկացրեց Գևորգ Կոստանյանը:

Նմանատիպ նյութեր