211652_close_icon
views-count2341 դիտում article-date 15:34 16-03-2017

Ռուսաստանը հանուն ԱՄՆ-ի չի պատրաստվում Ղրիմի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել. Դ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի հարցով ոչ մի գործարք Ռուսաստանը չի պատրաստվում կնքել, որի դիմաց ԱՄՆ-ն կարող է խոստանալ պատժամիջոցների չեղարկում, հաղորդում է Interfax-ը։ «Նույնիսկ խոսք անգամ գնալ չի կարող այդ մասին»,-հավելել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Մոսկվան, ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համատեղ քայլ անել Ղրիմի հարցում և նոր հանրաքվե անցկացնել։ Հիշեցնենք, որ Ղրիմը ՌԴ-ի կազմի մեջ է մտել 2014 թվականին տեղական հանրաքվեի արդյունքներով, որի ժամանակ Ղրիմի բնակչության 96,77 տոկոսը կողմ քվեարկեց Ռուսաստանին միանալուն։

Նմանատիպ նյութեր