211652_close_icon
views-count2504 դիտում article-date 16:19 16-03-2017

ԱՄՆ-ի արևելյան ափերին ռուսական հետախուզական նավ է հայտնվել. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի ռազմածովային ուժերին պատկանող «Վիկտոր Լեոնով» հետախուզական նավը նկատվել է ԱՄՆ-ի արևելյան ափերին։ Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան ՌԾՕՈՒ-ի իր աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նավը երևացել է ամերիկյան Ջորջիա նահանգի Քինգս-Բեյ ստորջրյա նավերի բազայից 37կմ դեպի հարավ-արևելք ընկած հատվածում՝ միջազգային ջրերում։ Այդուհանդերձ, ռուական նավը չի հատել ամերիկյան սահմանը, որը սկսվում է ափից 22.2 կմ հեռավորությունից։ Այս տարվա փետրվարին «Վիկտոր Լեոնով»-ը նկատվել էր նաև ԱՄՆ-ի Քոնեքթիքութ նահանգի ափից ոչ հեռու, իսկ ժամեր անց՝ Վիրջինիա նահանգի Նորֆոլք նավահանգստային քաղաքի մերձակայքում։

Նմանատիպ նյութեր