211652_close_icon
views-count2212 դիտում article-date 12:05 16-03-2017

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ֆրանկֆուրտ

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական գործակցության այլ հարցեր: Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք գործընկեր կառույցների ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր