211652_close_icon
views-count9162 դիտում article-date 10:51 16-03-2017

Մայր և դուստր քարոզչություն են իրականացնում դպրոցներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ն նախընտրական քարոզչության նպատակով գործի է դրել իշխանական ողջ ռեսուրսը։ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այս շրջանում ակտիվ հանդիպումներ է ունենում մի շարք դպրոցներում և առիթն օգտագործելով՝ ՀՀԿ-ի համար քարոզչություն իրականացնում։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրա աղջիկը՝ Երևանի թիվ 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը ևս լծվել է ՀՀԿ-ի քարոզչության գործին։ Առայժմ մայր և դուստր քարոզչությունն իրականացնում են «զգուշավորությամբ»՝ իրենց համախոհներին ՀՀԿ-ին ընտրելու մասին հիշեցնելով։ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Մուրադյանից, բայց նա չպատասխանեց մեր զանգերին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր