211652_close_icon
views-count7782 դիտում article-date 01:52 16-03-2017

Չեմպիոնների լիգա. «Մոնակոն» ֆանտաստիկ խաղում հաղթահարեց «Մանչեսթեր Սիթիի» արգելքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Մոնակոն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Ինչպես և սպասվում էր, խաղը արդարացրեց սպասելիքները: Ֆանտաստիկ դրամատիկ և գոլային պահերով հարուստ հանդիպումը դարձավ այս թիմերի միջև առաջին հանդիպման շարունակությունը: Միայն այն տարբերությամբ, որ այս անգամ ֆրանսիացիները ձեռքից բաց չթողեցին հաղթանակը: Առաջին խաղակեսում «Մոնակոն» գերազանց ֆուտբոլ ցուցադրեց և 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը: Միայն 2-րդ խաղակեսում Գվարդիոլայի սաները ուշքի եկան և մի քանի գոլային պահ ստեղծելուց հետո կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Սակայն 77-րդ րոպեին Բակայոկոն երրորդ անգամ գրավեց «Սիթիի» դարպասը և այդ հաշիվը անփոփոխ մնաց: Առաջին խաղում «Սիթին» հաղթել էր 5:3 հաշվով, սակայն դրսում ավելի շատ խփած գոլերի հաշվին «Մոնակոն» դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Ուշագրավ էր, որ «Մոնակոյի» կազմում վնասվածքի պատճառով բացակայում էր նրա գլխավոր ռմբարկուն` Ռադամել Ֆալկաոն: Իսկ Գվարդիոլայի մարզչական կարիերայի ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ նրա գլխավորած թիմը դուրս է մնում արդեն 1/8 եզրափակիչ փուլում: Օրվա մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկոն» տանը 0:0 խաղաց Լևերկուզենի «Բայերի» հետ և նույնպես դուրս եկավ քառորդ եզրափակիչ, քանի որ առաջին խաղում հաղթել էր 4:2 հաշվով: [b]Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ [/b] «Մոնակո» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 3:1 (առաջին խաղ՝ 3:5) Կիլիան Մբապե, 8, Ֆաբինյո, 29, Բակայոկո, 77 – Լերոյ Սանե, 71 «Ատլետիկո» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 4:2)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր