211652_close_icon
views-count4322 դիտում article-date 21:20 16-03-2017

Ամերիկացի զինվորները սպանեցին մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների․ Պատմության այս օրը

37 թ. - Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։ 1521 թ. - պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասավ Ֆիլիպինների ափերին։ 1789 թ. - ծնվել է Գեորգ Օհմը, գերմանացի ֆիզիկոս, նրա պատվին է կոչվում Էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը (մահ. 1854 թ.) 1859 թ. - ծնվել է Ալեքսանդր Պոպովը, ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարարը (մահ. 1906)։ 1906 թ. - ծնվել է Թամարա խանումը, հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր (մահ. 1991 թ.)։ 1935 թ. - Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը` ֆաշիստական գերմանիայի բանակը։ 1936 թ. - ծնվել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը, ամերիկահայ գյուտարար։ 1968 թ. - Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները սպանեցին մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների։ 1995 թ. - Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր կնքեցին ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին։

Նմանատիպ նյութեր