211652_close_icon
views-count8256 դիտում article-date 22:44 15-03-2017

Հայկական կինոարտադրության համար բացվում են նոր հնարավորություներ. «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրիմաժի կառավարման խորհրդի հավանությանը

Հայաստանի կողմից ներկայացված առաջին՝ հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրիմաժի կառավարման խորհրդի հավանությանը և կստանա 250 հազար եվրո արժողությամբ ֆինանսական աջակցություն: Հատկացվելիք 250 հազար եվրոյի 79%-ը կազմում է ռուսական մասնաբաժինը՝ /ելնելով ներդրված գումարի չափից/, իսկ մնացած 21%-ը` հայկական մասն է: «Սպիտակ» ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, սցենարի հեղինակը՝ Մարինա Սոչինսկայան, օպերատորը՝ Պյոտոր Դուխովսկոյը, կոմպոզիտորը՝ Կարեն Մարգարյանը, պրոդյուսերները՝ Ելենա Գլիկման, Թերեզա Վարժապետյանը: Հիշեցնենք, որ Եվրոպական այս հզոր կինոկառույցին Հայաստանն անդամակցել է 2016 թվականից, և «Սպիտակն» առաջին հայկական կինոնախագիծն է, որը ներկայացվել է Եվրիմաժում և հաջողություն ունեցել:

Նմանատիպ նյութեր