211652_close_icon
views-count23774 դիտում article-date 20:28 15-03-2017

Վիվառոն խաղադրույքներ է ընդունում ԱԺ ընտրությունների վրա

Ըստ  նոր սահմանադրության, Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգի: Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ, որոնք պայքարում են նոր խորհրդարանում մանդատ ունենալու համար: Վիվառոն [url=http://www.vivaronews.am/entertainment/vivaron-kartcum-e-or-azh-kancni-4-kusakcuthyunxmbakcuthyun]ընդունում է խաղադրույքներ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ[/url] և կարծում է, որ ձայների անհրաժեշտ քանակ կստանան և Ազգային ժողովում կհայտնվեն 4 կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ, որի համար սահմանված է ընդամենը 1,008 գործակից: Միաժամանակ Վիվառոյում քիչ հավանական են համարում, որ օրենսդիր նոր մարմինը կձևավորեն 6-ից ավելի կուսակցություններ կամ դաշինքներ: Այս իրադարձության համար սահմանվել է 100 գործակից: Ընտրություններում ամեն ինչ որոշում են հենց ընտրողները, որոնց թվի մասին արդեն տվյալներ են հրապարակվել: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.244: Վիվառոյի մասնագետները կանխատեսում են, որ ընտրողների նշված քանակից ընտրության կգնան 1,2 միլիոնից ավելի քաղաքացի (1,35 գործակից), սակայն այն, որ ընտրության մասնակիցների թիվը կգերազանցի 1,4 միլիոնը գնահատվում է 2,4 գործակցով: Հատուկ խաղադրույք է սահմանված նաև անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակի վերաբերյալ: Վիվառոյում հակված են այն կարծիքին, որ անվավեր քվեաթերթիկների թիվը կգերազանցի 52,500-ը (1,75 գործակից): Սահմանված բոլոր խաղադրույքներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ [url=https://www.vivarobet.am/]հղումով[/url]:

Նմանատիպ նյութեր