211652_close_icon
views-count3711 դիտում article-date 19:36 15-03-2017

Բլոգեր Լապշինն Ադրբեջանի նախագահին ներման դիմում է հղել

Բաքվի մեկուսարանում մեկ ամսից ավել գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը մարտի 13-ին հանդիպել է իր վստահորդի հետ: Նրա խոսքով՝ Լապշինը բողոքներ չունի բանտախցի պայմաններից: Նա կարող է Նովրուզ տոնի օրերին ևս մեկ անգամ հանդիպել իր հարազատներին: Փաստաբանը հավելել է, որ Ալեքսանդր Լապշինն ու նրա մայրը՝ Բելլա Լապշինը, դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հնարավոր ներման համար, հաղորդում է musavat.com պարբերականը: Չերնինը հաղորդել է նաև, որ ներկա պահին Լապշինի գործով քննությունը շարունակվում է, սակայն հստակ տեղեկատվություն չկա դատի օրվա մասին: Հայտնի իրավաբան, պետական իրավունքի դոկտոր Ֆարհադ Մեհդիևը պնդում է, որ Լապշինը չի կարող հույս դնել նախագահի ներման վրա, քանի որ դեռևս դատավճիռ չի կայացել: «Նա կարող է ազատ արձակվել համաներմամբ, սակայն խորհրդարանը հազիվ թե նման որոշում կայացնի մեկ հոգու պատճառով: Լավագույն որոշումը կլինի, եթե դատախազությունը պարզապես կարճի գործը: Մեկ ամիս բանտախցում անցկացնելուց հետո Լապշինը գիտակցել է իր սխալը, այնպես որ կարելի է համարել, որ այս նախագիծը հաջողությամբ ավարտվեց», – ասել է Մեհդիևը musavat.com պարբերականին: 40-ամյա բլոգեր–ճանապարհորդող Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016թ–ի դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի պահանջով: Նրան մեղադրում են պետական սահմանի խախտման (Լեռնային Ղարաբաղ կատարած այցեր) և հակապետական գործունեության համար, քանի որ նա համացանցում հրապարկված իր հոդվածներում քննադատում է ադրբեջանական քաղաքականությունը: [url=https://jam-news.net/?p=25416&lang=hy] JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր