211652_close_icon
views-count4399 դիտում article-date 17:25 15-03-2017

Ժոզե Մոուրինյո. Պոգբան թքած ունի իրեն նախանձողների վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտպանել է թիմի խաղացող Պոլ Պոգբային, որին վերջին շրջանում շատ են քննադատում ոչ այնքան հաջող խաղի համար: «Իմ կարծիքով, նախանձը նոր մակարդակի է բարձրացել և դա ինձ վախեցնում է: Պոլը մեղավոր չէ, որ տաս անգամ ավելի շատ փող է ստանում, քան` նախկինում այլ ֆուտբոլիստներին էին վճարում: Նրա մեղքը չէ, որ որոշ վերլուծաբաններ կյանքում լուրջ խնդիրներ ունեն, ամեն լուման հաշվում են, իսկ Պոգբան` մուլտիմիլիոնատեր է: Կարծում եմ, Պոլը հարգանքի է արժանի: Տղան դեռ պատանի հասակում է Մանչեսթեր եկել: Նա պայքարել է այստեղ իր կարիերայի համար, չի վախեցել այլ երկիր տեղափոխել: Իր տքնաջան աշխատանքի շնորհիվ նա աշխարհի գագաթնակետին է հասել: Ոչ ոք ոչինչ չի տվել նրան: Ես, ինչպես նաև` ակումբը, շատ գոհ ենք այս ֆուտբոլիստից: Հաշվի առնելով նրա բնավորությունը, Պոգբան թքած ունի, թե նախանձ մարդիկ ինչ են ասում նրա մասին», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր