211652_close_icon
views-count6854 դիտում article-date 16:21 15-03-2017

Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ՝ ընդունելով ԼՂՀ-ի քաղաքացիություն. Դավիթ Բաբայան

Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն: Այս մասին [url=http://artsakhpress.am/arm/news/63581/davit-babayan-adrbejanci-pakhstakannery-karox-en-veradarnal-yndunelov-lxh-i-qaxaqaciutyun.html]artsakhpress.am[/url]-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությունը «Մեծ վերադարձի» ծրագրի մասին: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ սա համանման առաջին հայտարարությունը չէ: «Իրականում վերադարձը շատ հեշտ է իրականացնել՝ բավական է դառնալ Լեռնային Ղարաբաղի Հանարապետության քաղաքացի: Մենք խտրականություն չենք դնում տարբեր ազգությունների քաղաքացիների միջեւ: Մենք զարգացած ժողովրդավարական պետություն ենք: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ մարդկանց հետապնդում են միայն հայ ազգին պատկանելու համար»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ փախստականների հարցը քննարկելիս հարկ է հիշել Ադրբեջանից հայ փախստականների մասին. «Դրանից զատ, Ադրբեջանի վերահսկողության ներքո են մնում վաղնջական հայկական տարածքները՝ Շահումյանը, Հյուսիսային Ղարաբաղը»։ Նա նաեւ հիշեցրել է, որ Բաքվի եւ ադրբեջանական քաղաքների մեծ մասը կառուցել են հայ ճարտարապետները:

Նմանատիպ նյութեր