211652_close_icon
views-count4545 դիտում article-date 13:58 15-03-2017

Հայտնի են Եվրոպայի առաջնություն մեկնող ծանրամարտի հավաքականների կազմերը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները նախապատրաստվում են ապրիլի 1-ից 9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տրամադրել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների ցուցակը: Նրանք են. 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Սարգիս Գասպարյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ թիմում ընդգրկել է 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 75 կգ Սոնա Պողոսյանին եւ 90 կգ Տաթեւ Հակոբյանին: Հավաքականները Խորվաթիա կմեկնեն ապրիլի 2-ին:

Նմանատիպ նյութեր