211652_close_icon
views-count3947 դիտում article-date 13:52 15-03-2017

Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան կկանգնեցվի

Գերմանական Քյոլն քաղաքի իշխանությունները թույլատրել են քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցումը։ Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։ Հոարձանը կկանգնեցվի Բրուք Լեմբայեր Վեգ շրջանի գերեզմանատանը։ Այն կունենա խաչի տեսք՝ «1915-1916 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» գրառմամբ։

Նմանատիպ նյութեր