211652_close_icon
views-count2008 դիտում article-date 12:08 15-03-2017

Սիրիայի ռազմական հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 800 բուժաշխատող. The Lancet

Սիրիայում հակամարտության սկզբից մինչ այսօր ավիահարվածների, ինչպես նաև ահաբեկիչների կողմից կտտանքների ու գլխատումների ենթարկվելու հետևանքով զոհվել է ավելի քան 800 բուժաշխատող։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Lancet ամսագիրը։ Կտտանքներից մահացել է 101 բուժաշխատող, 61-ը գլխատվել է, 426-ը կյանքից զրկվել է հոսպիտալների վրա իրականացված ավիահարվածներից, 180-ը գնդակահարվել է, ևս 14-ը տաբեր պատճառներով են մահացել։ Ըստ հետազոտողների՝ զոհված բուժաշխատողների թիվն իրականում ավելի մեծ է։ Ինչպես նշում է ամսագիրը, բուժհաստատությունների վրա հիմնականում հարձակումներ են իրականացվում Բաշար ասադի զորքերի ու նրա դանակիցների կողմից։ 2014 թվականին արձանագրվել է հիվանդանոցների վրա իրականացված 86 հարձակում, 2015 թ-ին՝ 122 և 2016 թ-ին՝ 199։

Նմանատիպ նյութեր