211652_close_icon
views-count1721 դիտում article-date 10:17 15-03-2017

Աստանայում սիրիական հարցով բանակցություններին ամենայն հավանականությամբ ներկա կգտնվեն նաև ընդդիմության ներկայացուցիչները

Աստանայում այսօր շարունակվող Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների երրորդ օրը Աստանա կարող են ժամանել սիրիական ընդդիմության ներկայացուցիչները։ Այդ մասին Interfax-ին հայտնել է ընդդիմությանը մետ կանգնած աղբյուրը։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ եթե ընդդիմության պատվիրակությունը ժամանի Աստանա, ապա բանակցություններն ամենայն հավանականությամբ կերկարաձգվեն։ Ավելի վաղ սիրիական ընդդիմության աղբյուրներից մեկը նույն գործակալությանը տեղեկացրել էր, որ ընդդիմությունը ոչ միայն կժամանի Աստանա, այլ նաև կբարձրացնի Ժնևում կայանալիք նոր միջսիրիական բանակցություններին իր մասնակցության հարցը։

Նմանատիպ նյութեր