211652_close_icon
views-count8401 դիտում article-date 22:18 15-03-2017

Սպանվեց Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը․ Պատմության այս օրը

մ.թ.ա. 44 թ. - սպանվեց Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը (ծնվ. մ.թ.ա. 100 թ.): 1820 թ. - Մենը դարձավ ԱՄՆ-ի 23-րդ նահանգը։ 1892 թ. - ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրեց առաջին շարժասանդուղքը: 1892 թ. - հիմնադրվեց անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը: 1919 թ. - ծնվել է Ջորջ Ավագյանը, ամերիկահայ պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից, եղել է Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և շատ այլոց պրոդյուսերը։ 1921 թ. - Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային: 1924 թ. - գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը: 1935 թ. - ծնվել է Լեոնիդ Ենգիբարյանը, կրկեսի և էստրադայի հայ նշանավոր դերասան (մահ. 1972)։ 1944 թ. - պաշտոնապես հաստատվեց ԽՍՀՄ օրհներգը։

Նմանատիպ նյութեր