211652_close_icon
views-count27995 դիտում article-date 22:28 14-03-2017

Նիկոլ Փաշինյանը շպրտել է ՀՀԿ-ական կոնֆետները` Հակոբ Բեգլարյանի նկարի ուղղությամբ

Նիկոլ Փաշինյանը [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/posts/1798212507165803]ֆեյսբուքյան իր էջում[/url] գրում է. «Քանի որ մամուլում շրջանառվող տեղեկությունները ճշգրիտ չեն, հարկ եմ համարում տեղեկացնել, որ այսօր Երեւանի կենտրոնում տեղի է ունեցել հետեւյալը. Բակերից մեկում, որտեղ գտնվում էր Հակոբ Բեգլարյանի շտաբը, մեզ մոտեցավ մի երիտասարդ եւ ՀՀԿ կոնֆետներ հյուրասիրեց: Մեր թիմը եւ ես անձամբ, քաղաքավարությունից ելնելով, ընդունեցինք հյուրասիրությունը: Ապա՝ տեսա, որ Բեգլարյանի շտաբի ներկայացուցիչներից մեկը պատռում է մեր բուկլետները, մոտեցա եւ այս կապակցությամբ պարզաբանում պահանջեցի: Պարզաբանումներ չստանալով՝ Հակոբ Բեգլարյանի նկարի ուղղությամբ շպրտեցի ՀՀԿ-ական կոնֆետները եւ հանդես եկա հակահհկական, հակասերժսարգսյանական եւ հակաբեգլարյանական կոչերով: Եւ ժողովրդին կոչ արեցի չտրվել հանրապետական, բեգլարյանական կեղեքիչ կլանի շանտաժներին. «Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, Ելք կա՛»: Ժողովուրդը պատուհաններից ողջունում էր մեզ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր