211652_close_icon
views-count5512 դիտում article-date 20:37 14-03-2017

Վիգեն Էսկիջյանը գլխավորեց բասկետբոլի Հայաստանի Մ 20 տարեկանների հավաքականը

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վիգեն Էսկիջյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան: Վիգեն Էսկիջյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 12-ին Լիբանանում: Նա աշխատել է լիբանանյան մի շարք ակումբներում, այդ թվում «Անդրանիկ», «Սաժես» , «Հոմենթմեն», «Գազիր» և այլն: Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2017 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնին: Հուլիսին կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականն ընդգրկված է Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են՝ Մալթան, Բելգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը և Բելառուսը:

Նմանատիպ նյութեր