211652_close_icon
views-count6990 դիտում article-date 20:48 14-03-2017

Թուրքիան Նիդեռլանդներին տնտեսական պատժամիջոցներով է սպառնացել և մտադիր է խզել դիվանագիտական կապերը

Թուրք-նիդեռլանդական քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ և մտադիր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել։ Այս մասին հայտնում է TACC-ը: Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում: Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:

Նմանատիպ նյութեր