211652_close_icon
views-count10247 դիտում article-date 20:12 14-03-2017

Հրազդանում հոգնել են նախորդ տարիներին պատգամավորների սուտ խոստումներից և ուզում են ընտրել գործի մարդու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզում և Հրազդան քաղաքում շարունակվում են ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ։ Այսօր՝ մարտի 14-ին, պատգամավորի թեկնածուն հանդիպում է ունեցել Հրազդանի Աղբյուրակ և Բանավան թաղամասերի բնակիչների հետ։ Հրազդանցիները հատկապես նշում էին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր են, և իրենք պետք է ուշադիր լինեն պատգամավոր ընտրելու հարցում։ Առավել ևս, որ վերջին տարիներին իրենց քաղաքից քվե ստացած ԲՀԿ-ական պատգամավորները ոչինչ չեն արել քաղաքի համար։ Ուստի հերթական թեկնածուին ընտրելիս պետք է խորը կշռադատեն, խորը վերլուծեն և հստակ ուրվագծեն, թե ում հետ են աշխատելու հետագա հինգ տարիների ընթացքում։ Ընտրողները նկատում էին, որ ցանկանում են, ի դեմս Ս. Սանամյանի, վերականգնել հավատը պատգամավորի կերպարի նկատմամբ։ Նրանք նշում էին, որ թեկնածուն կյանքի տարբեր փուլերում, որտեղ էլ եղել է, հասել է մեծ հաջողությունների, և վստահություն հայտնում, որ խորհրդարանում նույնպես լավագույնս կաշխատի՝ բարձրացնելով հրազդանցու ձայնը, կամքը համապատասխան ատյաններում։ Հրազդանի բնակիչ Արմեն Սարգսյանը նշեց, որ պարոն Սանամյանին ճանաչում է որպես աշխատասեր, նպատակասլաց մարդու։ «Մենք պետք է ընտրենք ու պահանջենք Ս. Սանամյանից հաշվետվություն տալ մեզ իր կատարած աշխատանքի համար»,- ասաց Ա. Սարգսյանը։ Զավեն Հարությունյանն իր խոսքում ասաց, որ ամեն ընտրություն հույս է բարձրացնում ժողովրդի մեջ, որ ի վերջո հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ լուծումն կստանան։ «Ինձ թվում է, որ այս անգամ մեր թեկնածու Ս. Սանամյանի միջոցով ի վերջո կկարողանանք հասնել խնդիրների լուծմանը»։ Պատգամավորի թեկնածու Ս. Սանամյանը նշեց, որ Կոտայքի մարզից առաջադրվել է 120 թեկնածու։ «20 հոգի ամեն առավոտ զարթնում է՝ իրեն պատգամավոր տեսնելով։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, բայց 120-ից շատերին Հրազդանից Երևան ուղարկես, կարող են ճանապարհին կորչել։ Այս օրերին շատ եմ լսում դրական խոսքեր, բայց իմ ամենամեծ կոչումն ու ինձ տրված ամենամեծ պատիվն այն է, որ ես այսօր ձեր կողքին եմ։ Եվ ուզում եմ հրազդանցու հետ ապրել ու քայլել առաջ։ Խնդրում եմ ձեզ՝ այս ընտրություններին վերաբերվել ամենայն լրջությամբ և կատարել ճիշտ ընտրություն»,- ասաց Ս. Սանամյանը։ [b] ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանի կենտրոնական ընտրական շտաբ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր