211652_close_icon
views-count3873 դիտում article-date 17:49 14-03-2017

Ալան Շիրեր. Կանտեն կճանաչվի տարվա լավագույն խաղացող

Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ալան Շիրերը բարձր է գնահատել «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի խաղը` Անգլիայի Գավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը (1:0): «Կանտեն փայլուն խաղացող է: Գտնում եմ, որ նա կճանաչվի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, թե` լրագրողների, թե` ԱՊԼ-ի խաղացողների վարկածով: Կանտեն մի գլուխ բարձր է բոլորից: Մենք սովոր չենք, որ Նգոլոն շատ գոլ խփի: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում նա արտակարգ գործեց: Նա` ինչպես միշտ, ամենուրեք էր: Նույնիսկ երբ «Յունայթեդին» հաջողվում գնդակի համար պայքարում հաղթող դուրս գալ, Կանտեն անմիջապես վերադարձնում էր գնդակը: Անկասկած, հանդիպման լավագույն խաղացողն էր», ասել է Շիրերը:

Նմանատիպ նյութեր