211652_close_icon
views-count52025 դիտում article-date 16:45 14-03-2017

Ծեծկռտուք և կրակոց Արմավիրի մարզում. Ջրառատ գյուղից հիվանդանոց են տեղափոխվել 17-ամյա, 27-ամյա և 53-ամյա քաղաքացիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղի դպրոցի բակից Վաղարշապատի բժշկական կենտրոն են տեղափոխվել 17-ամյա Արայիկ Մելքոնյանը, 27-ամյա Հակոբ Մելքոնյանը և 53-ամյա Մելիք Մելքոնյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մելքոնյանը հիվանդանոց է տեղափոխվել «ծղիկ ոսկրի կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ, Հ. Մելքոնյանը՝ «ձախ ոտնաթաթի միջանցիկ հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, իսկ Մ. Մելքոնյանը՝ «աջ և ձախ նստատեղերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։ Վաղարշապատի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նշված անձանց առաջին բուժօգնություն տալուց հետո տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Այս պահին Ջրառատ գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և նույն վարչության Էջմիածնի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ մարզի վարչության պետ Արսեն Այվազյանի, Էջմիածնի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցի բակում տեղի է ունեցել վիճաբանություն դպրոցականների միջև, որից հետո դրան միացել են մեծահասակները, որը հետո վերածվել է ծեծկռտուքի ու հնչել է կրակոց։ Այս տեղեկությունը վարկածներից մեկն է, թեպետ գյուղում կարծում են, որ այս միջադեպը կապ ունի ընտրությունների հետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ [b]Դեպքի վերաբերյալ տեսանյութով հանդես է եկել ՀՀ ոստիկանությունը.[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր