211652_close_icon
views-count3447 դիտում article-date 16:31 14-03-2017

Թուրքիայում օդապարիկի կոպիտ վայրէջքի հետևանքով 40-ից ավելի մարդ է տուժել

Առնվազն 49 մարդ է տուժել Թուրքիայում օդապարիկի ընկնելու հետևանքով։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Նշվում է, որ տուժածների մեծ մասը Եվրպայից ու Չինաստանից ժամանած զբոսաշրջիկներ են, ովքեր մասնակցում էին Կապադովկիայի պատմական վայրերի էքսկուրսիաների։ Ըստ տեղեկությունների՝ բարձրացել է ուժեղ քամի, և զբոսաշրջիկների տեղափոխող օդապարիկը ստիպված են եղել արտակարգ պայմաններում իջեցնել։ Կոպիտ վայրէջքից հետևանքով 9 մարդ ստացել է կոտրվածքներ, ևս 40-ը՝ թեթև մարմնական վնասվածքներ։

Նմանատիպ նյութեր