211652_close_icon
views-count1539 դիտում article-date 13:48 14-03-2017

Բեյրութում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Մարտի 12-ին Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բեյրութի Սուրբ Նշան առաջնորդանիստ եկեղեցում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանի ղեկավարությամբ մատուցվեց Սուրբ պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպված ջարդերին զոհ գնացած խաղաղ հայ բնակչությանը: Այնուհետև, Լիբանանում ՀՀ դեսպանության և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի առջև: Դեսպան Սամվել Մկրտչյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց սումգայիթյան իրադարձությունները, որոնք ծրագրված կերպով իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով ճնշել իր իրավունքների համար պայքարի ելած արցախահայության ոգին: Դեսպան Մկրտչյանը նաև նշեց, որ նմանատիպ ոճրագործություններ թույլ չտալու լավագույն պայմաններից մեկը հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնականությունն է:

Նմանատիպ նյութեր